Մեքսիկայի բանտերից մեկում վիճաբանությունը վերածվել է մասսայական ծեծկռտուքի. կա 2 զոհ և շուրջ 25 վիրավոր

11:30   22 Փետրվար 2020    307

Մեքսիկայի Տաբասկո նահանգի բանտերից մեկում ուրբաթ գիշեր վիճաբանություն է տեղի ունեցել բանտարկյալների միջև, որն այնուհետև վերածվել է մասսայական ծեծռտուքի:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն, վկայակոչելով Jornada-ին, մահացել է 2 բանտարկյալ, ևս 25-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Նշվում է, որ կալանավայրի անվտանգության աշխատակիցները չեն կարողացել կանխել խռովությունը և հեռացել են դեպքի վայրից` մինչ ուժային այլ կառույցների աշխատակիցների ժամանումը: Նշվում է նաև, որ ծեծկռտուքի մասնակիցներից 5-ը դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, մյուս բանտարկյալները բժշկական օգնություն ստացել են տեղում:

Նահանգի իշխանության մամուլի քարտուղարը լրագրողներին ասել է, որ իրավապահ մարմինները կեսգիշերին իրենց վերահսկողության տակ են վերցրել հաստատությունում տիրող իրավիճակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները