Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվել է 1200 մարդ

12:16   22 Փետրվար 2020    320

Չինաստանի սահմաններից դուրս նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1200-ի: Միայն փետրվարի 21-ին հաստատվել է 127 նոր դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

Ներկայում, Չինաստանից բացի, վարակման դեպքեր են գրանցվել աշխարհի ևս 26 երկրում: 8 մարդ մահացել է:

Վերջին տվյալներով՝ Չինաստանում վարակակիրների թիվը գերազանցում է 75 հազարը, մահացել է 2236 մարդ: Միևնույն ժամանակ երկրում հայտարարել են կորոնավիրուսի դեմ պայքարի դրական միտումների մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները