Գուտերեշը սիրիական Իդլիբում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ է արել

14:05   22 Փետրվար 2020    314

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել հնարավորինս արագ դադարեցնել Իդլիբում ռազմական բախումները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա գրել է իր Twitter-ում։

Գուտերեշը գտնում է, որ կրակի դադարեցումն անհրաժեշտ է հումանիտար աղետից և «անվերահսկելի էսկալացիայից» խուսափելու համար։

Նա նաև համոզված է, որ Սիրիայում ճգնաժամը «սարսափելի վնաս է հասցնում խաղաղ բնակչությանը»։

«Հարյուրավոր մարդիկ սպանվել են։ Փոքր երեխաները ցրտից մահանում են։ Սիրիայի բազմաչարչար ժողովրդի համար հումանիտար այս սարսափը պետք է դադարեցվի»,- գրել է Գուտերեշը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները