Սիրիայում սկսել են վերականգնել Հալեպի էլիտար թաղամասը

14:43   22 Փետրվար 2020    327

Հալեպի ազատագրումից հետո երկրի իշխանությունները ձեռնամուխ են եղել քաղաքի ծայրամասերը կարգի բերելու, վերակառուցելու աշխատանքներին։

Նորոգվում է նաև Զահրա թաղամասը, որը նախկին շեն Հալեպի էլիտար թաղամասն էր։

Այս պահին տեղական իշխանությունները նախաձեռնել են փլատակների մաքրումը։ Հենց այս թաղամասով է անցել հակամարտող կողմերի կրակի գիծը, ինչի հետևանքով այնտեղ կանգուն շինություններ գրեթե չեն մնացել։ Փլատակների մաքրմանը զուգահեռ՝ իշխանությունները որոշել են օգտվել առիթից ու լայնացնել փողոցները։

Զուգահեռ ընթանում է ենթակառուցվածքների վերականգնումը, մասնավորապես կապի գծերն են նորոգվում՝ քաղաքում հաղորդակցություն ապահովելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   Հալեպ  


Վերնագիրի այլ պիտակները