Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ

14:55   22 Փետրվար 2020    335

Քուվեյթից Իրան և հակառակ ուղղությամբ չվերթները չեղարկվել են` Իրանի մի շարք քաղաքներում կորոնավիրուսի տարածման պատճառով:

Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Քուվեյթի քաղաքացիական ավիացիային:

«Դադարեցվել են դեպի Իրան և հակառակ ուղղությամբ բոլոր չվերթները` կապված իրանական Ղոմ քաղաքում կորոնավիրուսով վարակման դեպքեր գրանցվելու հետ»,- ասված է քուվեյթական KUNA գործակալության տարածած հայտարարության մեջ:

Քուվեյթի քաղավիացիայի վարչությունում նշել են նաև, որ արգելվում է նաև այն օտարերկրյա քաղաքացիների մուտքը Քուվեյթ, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են Իրանում: Իրանից ժամանած Քուվեյթի քաղաքացիները կգտնվեն կարանտինում: Քուվեյթը նաև կոչ է արել իր քաղաքացիներին ժամանակավորապես դադարեցնել Իրան կատարելիք այցերը:

Քուվեյթի նավահանգստային վարչությունն էլ իր հերթին դադարեցրել է ուղևորափոխադրումներն Իրանից Քուվեյթ և հակառակ ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քուվեյթ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները