Պուտինը պատմել է Ռուսաստանում ստեղծվող «ապագայի զենքի» մասին

21:03   23 Փետրվար 2020    335

Ռուսաստանը կշարունակի արդիականացնել բանակն ու նավատորմը ժամանակակից զենքով և տեխնիկայով համալրելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված համերգի ժամանակ:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ իշխանությունները ծրագրում են հետագայում ևս ամրապնդել ռազմավարական ուժերի ներուժը, զորամասերը համալրել նորագույն սպառազինմամբ, այդ թվում՝ լազերային և գերձայնային համալիրներով, ինչպես նաև բարձր ճշգրտության համակարգերով:

Ինչպես շեշտել է Պուտինը, ռուսական զինատեսակնեից շատերը նմանօրինակը չունեն աշխարհում:

«Միևնույն ժամանակ հեռանկարային նմուշների ստեղծման հարցում, իսկ դա գործնականում «ապագայի զենքն» է, մենք փորձարկումների փուլից արդեն անցել ենք դրանք մարտական հերթապահության ուղարկելուն՝ մշտական պատրաստականության ռեժիմով»,- հավելել է Պուտինը:

Նրա խոսքով՝ այդ ողջ սպառազինումն ապահովում է Ռուսաստանի անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները