Թուրքական սուզանավը ամերիկյան էսկադրային ականակիրի հետ մտել է Սև ծով

09:31   24 Փետրվար 2020    292

Թուրքական սուզանավ մտել է Սև ծով ԱՄՆ ռազմա-ծովային ուժերի USS Ross հրթիռային ականակիրի հետ, հայտնում է Интерфакс-ը ՝ վկայակոչելով Բոսֆորի նեղուցով անցնող նավերի լուսանկարները:

Նշվում է, որ «Պրեվեզե» տիպի սուզանավը նկատվել է ամերիկյան նավից ոչ հեռու: Տվյալ պահին Սև ծովում նավերի համատեղ գործողությունների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ ռազմա-ծովային ուժերի տարածած հայտարարությունում ասվում է, որ USS Ross հրթիռային ականակիրը մտել է Սև ծով անվտանգության ապահովման և ծովում տարածաշրջանային կայունության ամրապնդման շրջանակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները