Հիքմեթ Հաջիև. «Կանանց ձայնը կարևոր է ԼՂ հակամարտության մասին ճշմարտությունը հասցնելու համար»

11:50   24 Փետրվար 2020    461

«Կանայք միշտ ակտիվ դեր են խաղացել մեր երկրի հասարակական և քաղաքական կյանքում»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ «Հարկադրաբար տեղահանվածները արդարադատության կոչ են անում. նրանց կարիքներն ու անվտանգության հարցերը» թեմայով խորհրդաժողովում, որը կազմակերպվել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի կողմից:

Հիքմեթ Հաջիևը հիշեցրել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ 4 բանաձևերի մասին: «Հայերի գործողությունների պատճառով հումանիտար աղետ տեղի ունեցավ», - հավելել է նա:

Նախագահի օգնականը նշել է, որ այսօր ադրբեջանցի կանայք ավելի շատ են ներգրավված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, այդ թվում՝ որպես հայկական ագրեսիայից տուժածներ: «Հարկադիր վերաբնակ կանանց ձայնը կարևոր դեր է խաղում այս հակամարտության մասին ճշմարտությունը միջազգային հանրությանը հասցնելու գործում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հիքմեթ-Հաջիև  


Վերնագիրի այլ պիտակները