Երկրի ղեկավարների նախագահի հանդիպումները դրական զարգացումներ են. Լայչակ

13:36   24 Փետրվար 2020    457

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների, Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումները դրական զարգացումներ են, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։

«Որովհետև շատ կարևոր է, որ առաջնորդներն ու ԱԳ նախարարները հանդիպեն ու քննարկնեն, թե ինչպես առաջ տանեն հարցի լուծումը», - ասաց նա։

Լայչակն ընդգծեց՝ Սլովակիան լիովին սատարում է հանգուցալուծման գործընթացին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք լրիվ վստահում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, շատ սերտորեն աշխատել ենք նրանց հետ անցած տարի», - ասաց նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Հայաստան    


Վերնագիրի այլ պիտակները