Ռուսական օդուժը հրթիռակոծել է Իդլիբի բնակավայրերը

17:18   24 Փետրվար 2020    301

Ռուսաստանի օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի Իբլիբի շրջանի 18 բնակավայրերի ուղղությամբ:

Այս մասին հաղորդում է Անադոլու գործակալությունը: Նշվում է, որ խոսքը Կեֆրենբիլ, Կեն-Սաֆրա, Իխսեմ, Սուֆուխուն, Խազարին, Կաֆեր-Նյուբյուլ, Կաֆեր-Ուվեյդ, Ինիբ, Բսենկուլ, Ջուզեֆ, Խաս, Բարա, Մարխուրմե, Դեյր-Սյունբյուլ, Բինի, Դարեթ-իզե, Կաֆր-Նուրանկ եւ Ջինե բնակավայրերի մասին է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս տեղեկությունները ռուսական կողմը դեռեւս պաշտոնապես չի հաստատել: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Թուրքիան դեռեւս չի կատարել Սիրիայի հարցով ձեռք բերված համաձայնության պայմանները:

Փետրվարի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ իր հերթին մեղադրեց Ռուսաստանին պայմանավորվածությունները չկատարելու մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իդլիբ  


Վերնագիրի այլ պիտակները