Լավրովը խոսել է Իդլիբի հարցով Թուրքիայի հետ բանակցություններից ունեցած սպասելիքների մասին

17:55   24 Փետրվար 2020    292

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Սիրիայի հարցով Թուրքիայի հետ սպասվող խորհրդակցությունների ժամանակ կհաջողվի պայմանավորվել այն հարցի շուրջ, որ Իդլիբում ահաբեկիչներն այլևս «տեր» չլինեն:

Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը: «Եվս մեկ անգամ ընդգծում եմ` մենք հակազդելու ենք ահաբեկիչներին արդարացնելու բոլոր փորձերին, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված են որպես այդպիսին: Այդ իսկ պատճառով հուսով եմ, որ դիվանագետների և անվտանգության ծառայությունների մասնակցությամբ մեր և թուրք զինվորականների շփումները դրական ավարտ կունենան, և մենք ի վերջո կկարողանանք այնպես անել, որ ահաբեկիչները տեր չլինեն Սիրիայի Արաբական Հանրապետության այդ հատվածում, և ընդհանրապես նրանք այլևս ոչ մի տեղ չպետք է տեր լինեն»,- հայտարարել է Լավրովն իր տաջիկ գործընկեր Սիրոջիդին Մուհրիդինի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները