Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է տոնական շքերթ դիտելու հավաքված հանդիսականների մեջ

20:03   24 Փետրվար 2020    329

Գերմանիայի Հեսսեն երկրամասի Ֆոլկմարզեն քաղաքում Mercedes մակնիշի ավտոմեքենան ընթացել է մարդկանց ուղղությամբ, որոնք հավաքվել էին տոնական շքերթ դիտելու:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին: Նախնական տվյալներով՝ առնվազն 15 մարդ է տուժել, այդ թվում և երեխաներ: Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը և շտապ օգնությունը:

Վարորդը, որը եղել է մեքենայի ղեկին, ձերբակալվել է: Կատարվածի շարժառիթների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները