Չինաստանում մարդիկ սկսել են կրկնակի վարակվել կորոնավիրուսով

20:13   24 Փետրվար 2020    318

Չինաստանի Ուհան քաղաքում բժիշկները կորոնավիրուսով կրկնակի վարակման 195 դեպք են արձանագրել:

South China Morning Post պարբերականի հաղորդմամբ՝ կրկնակի վարակման վտանգը նվազագույնին հասցնելու համար Ուհանի իշխանությունները դեռևս փետրվարի 22-ին պարտադիր հավելյալ 14-օրյա կարանտին են սահմանել բոլոր նրանց համար, ովքեր հիվանդ են եղել և ապաքինվել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ հիվանդության տարածման մասին Չինաստանի իշխանությունները հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Վերջին տվյալների համաձայն՝ մեկ օրում Չինաստանում կորոնավիրուսից 150 մարդ է մահացել: Այդպիսով, ընդհանուր մահացածների թիվը դարձել է 2592: Նշվում է, որ մեկ օրում հիվանդանոցից դուրս է գրվել 1846 ապաքինված մարդ: Երկրում վարակակիրների թիվը գերազանցել է 77 150-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները