Մավրիկիոսի իշխանություններն արգելել են Իտալիայից ժամանած ուղևորներին իջնել օդանավից

20:36   24 Փետրվար 2020    310

Մավրիկիոսի իշխանություններն արգելել են Alitalia իտալական ավիաընկերության չվերթով կղզի ժամանած ուղևորների մի մասին իջնել ինքնաթիռից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով իտալական աղբյուրին, ինքնաթիռից դուրս գալ թույլ են տվել միայն Իտալիայի այն քաղաքացիներին, որոնք չեն բնակվում այն մարզերում, որտեղ կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել: Լոմբարդիայի և Վենետոյի շուրջ 40 բնակիչներ մնացել են օդանավի ներսում:

Իտալիայի ԱԳՆ-ի հետ համաձայնեցմամբ Alitalia-ն պատրաստվում է վերադարձնել ուղևորներին հայրենիք, թեև նրանցից ոչ ոք ինքնազգացողության վատթարացման և կամ այլ առողջական գանգատներ չի հայտնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները