Ասանժին չի կարելի արտահանձնել ԱՄՆ-ին ինքնասպանության ռիսկի պատճառով

21:03   24 Փետրվար 2020    372

Ջուլիան Ասանժը չպետք է արտահանձնվի ԱՄՆ-ին, քանի որ նրա համար այնտեղ արդար դատական հետաքննություն չեն ապահովի, եւ նա ինքնասպանության ռիսկի կենթարկվի:

Նրա խոսքով՝ արտահանձնման դիմումը քաղաքականապես մոտիվացված է, եւ անարդար եւ դաժան կլինի Ասանժին արտահանձնել՝ կապված նրա հոգեկան վիճակի եւ ինքնասպանության ռիսկի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ ներկայացուցիչն ասել է, որ Ասանժի կողմից գաղտնի տեղեկության հրապարակումը սպառնալիքի տակ է դրել ԱՄՆ դաշնակիցների, ինչպես նաեւ Իրաքում, Իրանում եւ Աֆղանստանում մարդկանց կյանքը, որոնք օգնել են Արեւմուտքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները