ԿԺԴՀ-ում 380 օտարերկրացու են մեկուսացրել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար

21:16   24 Փետրվար 2020    373

Հյուսիսային Կորեայում 380 օտարերկրացի ուղարկվել է կարանտին, որպեսզի թույլ չտան Covid-19 կորոնավիրուսի տարածումը:

Նրանց մեծամասնությունը դիվանագետներ են, որոնք աշխատում են Փհենյանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ արդեն շուրջ 200 օտարերկրացիներ կարանտինի էին ենթարկվել 30 օրով, բայց այդ ժամկետը երկարացվել է: ԿԺԴՀ-ում հիվանդացածների առկայությունը չի հաստատվել, մինչդեռ փորձագետները նշում են, որ երկրում չկա բժշկական ենթակառուցվածք, որը թույլ տար հայտնաբերել Covid-19-ը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները