Թրամփը ԱՄՆ բոլոր նախագահներից առավել կոշտ է վարվում Ռուսաստանի հետ․ Փենս

10:41   25 Փետրվար 2020    392

ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առավել կոշտ է վերաբերվել Ռուսաստանին քան ամերիկյան մյուս առաջնորդները՝ վերջին տարիների ընթացքում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Խոսելով Ռուսաստանին մասին՝ հիշողությանս մեջ չկա մի որևէ այլ նախագահ, որն առավել կոշտ վերաբերվեր Ռուսաստանին, քան նախագահ Դոնալդ Թրամփը», ասել է նա։

Փենսը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է մտցրել ռուսական նավթային ընկերության դեմ, որպեսզի վնասի «սոցիալիստական բռնապետությունից տառապող» Վենեսուելային։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մայքլ-Փենս  


Վերնագիրի այլ պիտակները