Միկրոարբանյակների թիվը ուղեծրում հասել է 300-ի

11:02   25 Փետրվար 2020    219

Ամերիկյան տեխնոլոգիական SpaceX ընկերությունը ցածր մերձերկրային ուղեծիր հերթական 60 ինտերնետ արբանյակներն է ուղարկել։

SpaceX-ը, որի հիմնադիրը և գործադիր տնօրենը Իլոն Մասկն է, հաստատել է, որ բոլոր արբանյակների արձակումը ուղեծիր հաջող է ընթացել։ Հիշեցնենք, որ դա տեղի է ունենում Starlink նախագծի շրջանակներում: Արդյունքում, այսօր արդեն միկրոարբանյակների թիվը ուղեծրում հասել է 300-ի։

Ի դեպ, Իլոն Մասկը նաև հայտնել է, որ մտադիր է հազարավոր նման Starlink արբանյակներ հանել ուղեծիր: Այդպիսով`նա ցանկանում է մեծ արագությամբ համացանցը դարձնել ավելի մատչելի։

Hayatsk.info

Հեշթեգներ: SpaceX  


Վերնագիրի այլ պիտակները