Ֆրանսիայում բուժել են բոլոր կորոնավիրուսով վարակվածներին

11:29   25 Փետրվար 2020    311

Ֆրանսիայի Առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարել է, որ բոլոր նրանք, որոնց մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս Ֆրանսիայում, ապաքինվել են։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է BFMTV-ն։

Նշենք, որ ըստ ԱՀԿ տվյալների, Ֆրանսիայում ֆիքսվել էր կորոնավիրուսի վարակման 12 դեպք եւ մեկ մահացություն։ «Ֆրանսիայի տարածքում այլեւս չկա կորոնավիրուսի հիվանդացության դեպք։ Վիրուսն այլեւս չի տարածվում։ Վերջին պացիենտը, ով հոսպիտալացվել էր Լիոնում, ապաքինվել է։ Նա արդեն վերադարձել է տուն»,- ասել է նախարար Վերանը։

Նշենք, որ Չինաստանում կորոնավիրուսով հիվանդացության թիվը 77 հազար է, մահացությունը՝ 2592, ապաքինվածների թիվը՝ 24 հազար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները