Սիրիացի սակրավորները ականազերծում են Հալեպի արվարձանները

12:07   25 Փետրվար 2020    263

Սիրիացի սակրավորները շարունակում են ականազերծել Հալեպի արվարձանում գտնվող Զահրա ավանը, որը վերջերս էր ազատագրվել գրոհայիններից,, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ Զահրայում ահաբեկիչների պաշտպանության գլխավոր գիծն անցնում էր բնակելի շենքերով։ Ամենուր առաջին, երկրորդ, երրորդ հարկերը լավ ամրացված կրակակետեր էին:

«Մեր գլխավոր խնդիրն է ականազերծել Զահրայի բոլոր ճանապարհները, բացել դրանք տրանսպորտի համար: Մենք արդեն վնասազերծել ենք հարյուրավոր ֆուգասներ։ Գրեթե ամեն օր գտնում ենք օտարերկրյա, այդ թվում՝ թուրքական ֆուգասներ»,-լրագրողներին պարզաբանել է ինժեներական ծառայության հրամանատար Վահիդ Դիաբը:

Աղբյուրի զրուցակցի խոսքով՝ ականազերծումը դանդաղ է ընթանում։ Օրվա ընթացքում սակրավորները մոտ 300մ են առաջ շարժվում, քանի որ գործողությունները չափազանց վտանգավոր կարող են լինել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիաց  


Վերնագիրի այլ պիտակները