Էրդողանը մեկնեց Բաքու. Թարմացված

11:15   25 Փետրվար 2020    586

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնեց Ադրբեջան:

Նախքան այցը Էրդողանը պատասխանեց Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում լրագրողների հարցերին:

Էրդողանը ժամանում է Բաքու ՝ մասնակցելու Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 8-րդ նիստին:
*
(09:27)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ժամանում է Ադրբեջան:

Էրդողանը կմասնակցի Բաքվում անցկացվող Ադրբեջանա-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 8-րդ նիստին, հայտնում է Hayatsk.info-ն:

Հանդիպմանը ստորագրվելու են մի շարք համաձայնագրեր, որոնք նշանակալի ներդրում կունենան երկու երկրների միջև հարաբերությունների մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաքու   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները