Էրդողանն ակնկալում է Պուտինի հետ հանդիպել «վատագույն դեպքում» մարտի 5-ին

12:27   25 Փետրվար 2020    372

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ակնկալում է Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ «դեմ առ դեմ» հանդիպել մարտի 5-ին Սիրիայի շուրջ քառակողմ գագաթնաժողովի (Մերկելի եւ Մակրոնի մասնակցությամբ) ընթացքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա հայտարարել է փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է NTV հեռուստաալիքը:

«Վատագույն դեպքում մենք կարող ենք Պուտինի հետ հանդիպել ավելի վաղ մեր կողմից որոշված օրը՝ մարտի 5-ին: Մենք հնարավորություն կունենանք դուրս գալ հեռախոսազրույցների շրջանակից եւ շփվել դեմ առ դեմ»,-ասել է նա: Էրդողանը նաեւ հայտնել է, որ Թուրքիայի ղեկավարությունն սպասում է փետրվարի 26-ին Ռուսաստանի պատվիրակության ժամանումը հանրապետություն՝ քննարկելու Իդլիբի իրադրությունը:

«Ռուսաստանի պատվիրակությունը ժամանում է վաղը»,- նշել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները