Թրամփը Կոնգրեսից 2,5 մլրդ դոլար է պահանջել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

13:52   25 Փետրվար 2020    258

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լրացուցիչ 2,5 մլրդ դոլար է պահանջել ԱՄՆ Կոնգրեսից՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչությունը:

«Այսօր վարչակազմը 2,5 մլրդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր է ուղարկում Կոնգրես, որը կարագացնի պատվաստանյութի մշակման գործընթացը, կաջակցի պատրաստմանը և արձագանքմանը, ինչպես նաև անհրաժեշտ նյութերի և սարքավորութմների ձեռքբերմանը»,- պարբերականը մեջբերում է վարչության ներկայացուցչի հայտարարությունը , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրամփն, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է։

«ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է: Մենք կապի մեջ ենք բոլոր երկրների հետ»,-Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահը:

Պետության ղեկավարը հավելել է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ԱՀԿ-ի հետ աշխատում է այդ հարցի շուրջ:

Փետրվարի 24-ի դրությամբ ԱՄՆ ժամանած 14 մարդու մոտ հայտանբերվել է կորոնավիրուս:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները