Իտալիայում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

13:45   25 Փետրվար 2020    302

Իտալիայի հարավում՝ Կալաբրիա շրջանում, փետրվարի 24-ի ուշ երեկոյան 4,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Ռենդե քաղաքից ոչ շատ հեռու: Տանը և փակ տարածություններում գտնվող մարդիկ, աղբյուրի տեղեկություններով, դուրս են եկել փողոցներ՝ վախենալով հետագա ցնցումներից , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ այս պահի դրությամբ չեն հաղորդվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները