Լոս Անջելեսը հրաժեշտ տվեց լեգենդար Կոբի Բրայանտին

13:27   25 Փետրվար 2020    261

Լոս Անջելեսի Staples Center բասկետբոլային արենայում տեղի է ունեցել լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի հրաժեշտի արարողությունը, որին ներկա է եղել շուրջ 30 000 մարդ:

Հրաժեշտի արարողության ժամանակ խոսքով հանդես են եկել Բրայանտի կինը՝ Վանեսան, ամերիկացի հեռուստահաղորդավար Ջիմի Կիմելը, NBA-ի վեցակի չեմպիոն Մայքլ Ջորդանը, Շաքիլ Օ'Նիլը: Երգչուհիներ Բեյոնսեն և Քրիստինա Ագիլերան հանդես եկան երաժշտական ստեղծագործությամբ, որոնք ուղեկցվել են մեծ էկրանների վրա լեգենդար մարզիկի կարիերայի լավագույն պահերի ցուցադրությամբ , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Կոբի Բրայանտն ու նրա 13-ամյա դուստրը, որը մտադիր էր գնալ հոր հետքերով և հետաքրքրվում էր բասկետբոլով: Նրանցից բացի, ուղղաթիռում ևս 7 մարդ է գտնվել, ոչ ոք չի փրկվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները