ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Աֆղանստանի նախագահը հետաձգի երդմնակալության արարողությունը

13:12   25 Փետրվար 2020    220

ԱՄՆ կառավարությունը ցանկանում է, որ Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Գանին, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով, հետաձգի իր երդմնակալությունը, քանի որ դա կարող է խանգարել երկրում հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Աղբյուրը հայտնում է՝ Վաշինգտոնը ենթադրում է, որ Գանիի երդմնակալությունը կարող է մեծացնել տարաձայնությունները քաղաքական ընդդիմախոսների հետ, ովքեր չեն ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դա կարող է սպառնալ Աֆղանստանի կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու և Թալիբների հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ԱՄՆ-ի ջանքերին:

Փետրվարի 18-ին Աշրաֆ Գանին պաշտոնապես ճանաչվել էր Աֆղանստանի նախագահական ընտրությունների հաղթող: Նա ստացել էր ձայների 50,64 տոկոսը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ Վաշինգտոնն ու «Թալիբան»-ը շուտով կարող են հայտարարել պայմանավորվածությունների մասին և ասել էր, որ «ԱՄՆ-ն ցանկանում է իր զինվորականներին Աֆղանստանից տուն վերադարձնել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները