Ուսումնասիրվում է ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի հանդիպման հնարավորությունը Սիրիայում կարգավորման շուրջ. Պեսկով

14:16   25 Փետրվար 2020    240

Ուսումնասիրվում է Սիրիայի հարցով Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի եւ Իրանի միջեւ բազմակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը, եւ համաձայնեցվում են պետությունների ղեկավարների ժամանակացույցերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այժմ խոսքը երկկողմանի շփումների մասին է, սակայն մենք քննարկում ենք բազմակողմ ձեւաչափով հանդիպման հնարավորությունը,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը` պատասխանելով հարցին` հնարավոր են արդյոք մարտի 5-ին շփումներ Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ, - Այժմ մենք համաձայնեցնում ենք նախագահների ժամանակացույցը»:

Պեսկովը հավելել է, որ խոսքը Ֆրանսիայի եւ Գերմանիայի մասնակցությամբ ձեւաչափի մասին չէ: «Ուսումնասիրվում է իրանական տարբերակակը»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները