Հնդկաստանում Թրամփի ժամանումից հետո բողոքի զանգվածային ցույցեր և անկարգություններ են սկսվել. կա 7 զոհ

16:26   25 Փետրվար 2020    346

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Հնդկաստան կատարած այցից հետո մայրաքաղաք Դելիում բողոքի մեծամասշտաբ ցույցեր են սկսվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դելիի փողոցներում բախումները հիմնականում տեղի են ունեցել քաղաքացիության մասին նոր օրենքի կողմնակից և դրան դեմ հարյուրավոր ցուցարարների, զինված ամբոխի և ոստիկանների միջև: Բախումների հետևանքով երկուշաբթի օրը մահացել է յոթ մարդ`մեկ ոստիկան և վեց քաղաքացի: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու նպատակով արցունքաբեր գազեր և ծխային նռնակներ է կիրառել:

Դելիում բախումներ են եղել նաև հինդու ազգայնականների և կոմունիստական խմբերի միջև, որոնց մի մասը դեմ է եղել Թրամփի`առաջին անգամ պաշտոնական այցով Հնդկաստան ժամանելուն, մյուսներն էլ աջակցել են վերջինիս:

Դելիի քաղաքապետը հայտնել է, որ պետք է բոլոր ջանքերը գործադրվեն կրկին խաղաղություն հաստատելու համար, ինչպես նաև հորդորել է քաղաքացիներին զերծ մնալ բռնությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները