Կորոնավիրուսի պատճառով Տաջիկստանը խստացրել է Աֆղանստանի հետ սահմանի հսկողությունը

17:17   25 Փետրվար 2020    396

Տաջիկստանը խստացրել է հսկողությունն Աֆղանստանի հետ սահմանային բոլոր անցակետերում՝ կանխելու Աֆղանստանում գրանցված նոր կորոնավիրուսի տարածումը, լրագրողներին ասել է Տաջիկստանի առողջապահության և սոցիալական պաշտպանության փոխնախարար Միրխամուդդին Կամոլզոդան:

«Մենք որոշել ենք խստացնել վերահսկողությունը Աֆղանստանի հետ սահմանին գտնվող բոլոր անցակետերում այն պատճառով, որ այնտեղ գրանցվել է կորոնավիրուսային վարակ»,- ասել է նա:

Փոխնախարարի խոսքով՝ առողջապահության նախարարության աշխատակիցներն այժմ գտնվում են Տաջիկստան-Աֆղանստան սահմանին և վերահսկում են իրավիճակը:

«Մենք սերտ համագործակցում ենք Աֆղանստանի համապատասխան մարմինների հետ՝ կանխելու COVID-19 կորոնավիրուսի մուտքը Տաջիկստան սահմանային անցակետերում և միջազգային օդանավակայաններում»,- ասել է պաշտոնյան:

Նա հավելել է, որ Տաջիկստան-Աֆղանստան սահմանի ամբողջական փակման մասին դեռևս խոսք չկա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տաջիկստան   Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները