Իրանում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի ընտանիքների համար հանգանակվել է 2,5 միլիոն դոլար

17:25   25 Փետրվար 2020    857

Կանադայի բնակիչները հանգանակել են 3,29 միլիոն կանադական դոլար, կամ 2,5 միլիոն ԱՄՆ դոլար Թեհրանում այս տարվա հունվարի սկզբին տեղի ունեցած ավիավթարի զոհերի հարազատներին օգնելու համար։

Հանգանակված գումարով ստեղծվելու է հատուկ հիմնադրամ, որն էլ կզբաղվի ավիավթարի զոհերի հարազատներին օգնություն տրամադրելու գործով։

Այս մասին հայտարարել է Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը։

Նշենք, որ Թեհրանյան ավիավթարի հետեւանքով զոհվել է 57 կանադացի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները