Sony-ն ներկայացրել է 5G աջակցությամբ իր առաջին սմարթֆոնը

18:41   25 Փետրվար 2020    346

Ճապոնական Sony ընկերությունը ներկայացրել է հինգերորդ սերնդի 5G բջջային կապի աջակցությամբ Xperia 1 II սմարթֆոնը:

Շնորհանդեսը հեռարձակվել է ընկերության պաշտոնական YouTube ալիքով: Sony Mobile Communications Inc-ի նախագահ Միցուի Քիշիդի խոսքով, Xperia 1 II սարքի հիմնական առավելությունը կապի բարձր արագությունն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, մոդելը բնութագրվում է նկարահանման գերազանց որակով, քանի որ այն հագեցած է կատարելագործված երեք օբյեկտիվով տեսախցիկով: Նշվում է, որ նորույթն ունի 6.5 դյույմանոց 4K HDR CinemaWide OLED էկրան՝ կողմերի 21:9 կինեմատոգրաֆիական հարաբերակցությամբ:

Բացի այդ, սմարթֆոնը հագեցած է Dolby Atmos ձայնով առջևի ստերեոբարձրախոսներով: Այս տեխնոլոգիան մշակվել է Sony Pictures Entertainment-ի մասնագետների օգնությամբ: Ենթադրաբար, նոր մոդելը վաճառքի կհանվի 2020-ի գարնանը: Ներկայումս գաջեթի գնի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Sony  


Վերնագիրի այլ պիտակները