Իտալիայում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով 10 քաղաք փակվել է և հայտնվել «կարմիր գոտում»

21:44   25 Փետրվար 2020    394

Իտալիայի Լոմբարդիա մարզի ղեկավարության մամլո ծառայությունը ներկայացրել է քաղաքների և գյուղերի ցանկը, որոնք ամբողջովին փակվել են և գտնվում են այսպես կոչված՝ «կարմիր գոտիներում»՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ մեկուսացման մեջ հայտնված քաղաքներն են Կոդոնյոն, Կաստիլյոնեն, Կասալպուստերլենգոն, Ֆոմբիոն, Մալեոն, Սոմալիան, Բերտոնիկո, Տերանովա դեյ Պասերինի, Կաստելգերունդոն, Սան Ֆիորանոն:

«Կարմիր գոտու» շրջաններում արգելվում է մարդկանց ելումուտը, դադարեցվում է գնացքի կայարանների և հանրային տրանսպորտի աշխատանքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները