Չինաստանում հայտնաբերել են միլիարդ տարեկան կանաչ ջրիմուռ

09:14   26 Փետրվար 2020    302

Չինաստանի հյուսիսում գտնվել է գիտության պատմության մեջ ամենահին կանաչ ջրիմուռը:

Քարացած գտածոն, որը շուրջ մեկ միլիարդ տարեկան է, գիտնականներին թույլ կտա նոր պատկերացումներ ստանալ բազմաբջջային կյանքի զարգացման մասին, հայտնում է Nature Ecology & Evolution-ը:

Չինաստանի հյուսիսում Նանֆեն շրջանում Վիրջինիայի Պոլիտեխնիկական համալսարանի գիտնականների գտած քարացած կանաչ ջրիմուռը անվանել են Proterocladus antiquus: Մանրադիտակի տակ գտածոն հետազոտելիս գիտնականները նկատել են, որ սա բավականին զարգացած օրգանիզմ է, որի մոտ կային բարդ էվոլյուցիոն նշաններ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ենթադրվում է, որ ամենաառաջին կանաչ ջրիմուռները եղել են միաբջիջ օրգանիզմներ, բայց Proterocladus antiquus-ի մոտ տեսնում ենք ճյուղավորված բազմաբջջային մարմին, որի բջիջներն ըստ տեսակի տարբերվում են: Այսինքն՝ բացի սովորական բջիջներից, հին ջրիմուռն ունեցել է հատուկ կլոր բջիջներ՝ ավելի հաստ պատերով. մենք վստահ ենք, որ այպիսի բջիջները P. Antiquus-ին թույլ են տվել կենսունակ մնալ անբարենպաստ միջավայրում»,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ Ցին Տանը:

Հայտնագործությունը ցույց է տալիս, որ կանաչ ջրիմուռները շատ ավելի վաղ են Երկրագնդի վրա հայտնվել, քան մինչեւ հիմա գիտնականները կարծում էին: Եթե մեկ միլիարդ տարի առաջ արդեն գոյություն ունեին բարդ բազմաբջջային ջրիմուռներ, ապա ամենաառաջին միաբջջային տակսոնները պետք հայտնված լինեին նվազագույնը հարյուրավոր միլիոն տարի ավելի վաղ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները