Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

09:33   26 Փետրվար 2020    292

Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Շվեյցարիան 37-րդ երկիրն է աշխարհում, որտեղ արձանագրվում է կորոնավիրուսով վարակման դեպքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 77782, կասկածելի դեպքերի թիվը՝ 2824, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 27554, գրանցվել է 2666 մահ: Այս պահի դրությամբ ծանր վիճակում է գտնվում 9126 պացիենտ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 24-ի դրությամբ արձանագրվել է 79331 լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 77262, 2595-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս աշխարհի 29 երկրում արձանագրվել է 2069 դեպք, որից 23-ը մահվան ելքով: Նշված տվյալները փաստում են, որ Չինաստանում իրավիճակի կայունացումը շարունակվում է:

Իրանի Իսլամական Հանրապետությունում փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ արձանագրվել է 61 դեպք, որից 15-ը՝ մահվան ելքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեյցարիա   Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները