ԱՄՆ-ում մինչև ապրիլի վերջը կսկսեն փորձարկել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

11:56   26 Փետրվար 2020    280

ԱՄՆ-ի Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը մտադիր Է մինչև ընթացիկ տարվա ապրիլի վերջն սկսել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները:

Այս մասին հայտարարել է այդ հիմնարկության տնօրեն Էնթոնի Ֆաուչին փետրվարի 24-ին The Wall Street Journal թերթի լրագրողների հետ կայացած հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Պատրաստուկը մշակել է Moderna դեղագործական ընկերությունը հիշյալ ինստիտուտի հետ համագործակցությամբ: Պատվաստանյութի առաջին խմբաքանակն արդեն տրվել է Ֆաուչիի ստորադրյալներին: Փորձարկումներին սկզբնապես կմասնակցեն 20-ից մինչև 25 կամավորներ, որոնք վարակված չեն եղել վիրուսով: Արդյունքները կարող են ստացվել հուլիսին կամ օգոստոսին:

Ֆաուչին նշել է, որ պատվաստանյութը մշակվել է շատ արագ: Նրա խոսքով՝ նույնիսկ եթե առաջին փորձարկումները հաջողությամբ ավարտվեն, պատրաստուկը կարող է լայնորեն մատչելի լինել միայն հաջորդ տարի: Ինստիտուտի տնօրենն արձանագրել է, որ վիրուսի տարածումը տաք ամիսներին կարող է դանդաղել: «Պատվաստանյութի կիրառումը վարակի տարածումը լիովին ճնշելու միակ միջոցն է»,- հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները