Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 11-ի

09:59   26 Փետրվար 2020    231

Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսից մահացության 4 նոր դեպք:

Այդպիսով, վիրուսից մահացածների թիվը հասել է 11-ի: Ինչպես տեղեկացնում է իտալական ANSA գործակալությունը, վերջին 4 մահացածները տարեց մարդիկ էին. 84-ամյա տղամարդ Լոմբարդիա մարզի Նեմբրո քաղաքից, 91-ամյա տղամարդ Սան Ֆիորանո քաղաքից, 83-ամյա կին Լոդի մարզի Կոդոնյո քաղաքից և 76-ամյա կին Վենետո մարզի Տրևիզո քաղաքից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին տվյալների համաձայն՝ վարակվածների թիվը երկրում հասել է 322-ի: Նշվում է, որ Բարսելոնայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը. հիվանդը 36-ամյա իտալուհի է, որը բնակվում է Իսպանիայում: Նա նոր է վերադարձել Իտալիա կատարած ուղևորությունից:

CNN-ի տվյալներով՝ հիվանդացության երկու նոր դեպք է գրանցվել Ֆրանսիայում: Նախօրեին հաղորդվում էր, որ Ֆրանսիայում բոլոր վարակվածներն ապաքինվել են: ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 57-ի: ԱՄՆ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ 4 նոր դեպքերը Ճապոնիայում գտնվող Diamond Princess նավից տարհանվածների շրջանում են գրանցվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա   Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները