Թրամփը ևս մեկ տարով երկարաձգեց հակառուսական պատժամիջոցները

10:04   26 Փետրվար 2020    405

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է մի շարք պատժամիջոցների գործողության ժամկետը, որոնք ավելի վաղ սահմանվել էին Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։

Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Նախագահի հրամանին կցված բացատրական թերթիկում նշվում է, որ գործողություններն ու քաղաքականությունը, որոնց մասին խոսվում է փաստաթղթում, շարունակում են արտակարգ սպառնալիք նեկայացնել ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հիշեցնենք, որ ՌԴ-ի և արևմտյան երկրների հարաբերությունները վատացել են 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից և Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները