Նեթանյահուն հրաժարվել է կողմնակիցների հետ ձեռքսեղմումից

10:40   26 Փետրվար 2020    215

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կորոնավիրուսի պատճառով խուսափել է ձեռքսեղմումից Հեբրոնի հնագույն հատվածում գտնվող Պատրիարքների քարանձավ կատարած այցի ընթացքում:

Միջադեպի մասին տեսանյութը հայտնվել է լրագրող Մայքլ Շեմեշի Twitter-օգտահաշվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեսահոլովակում նաև լսվում է, թե ինչպես է վարչապետի կինը՝ Սառա Նեթանյահուն, ստիպված բացատրում, որ քաղաքական աջակիցների և հավատացյալների ձեռքսեղմումից հրաժարվելը կառավարության հրամանն է՝ կորոնավիրուսով վարակման վտանգի նվազեցման նպատակով:

Կադրում լսվում է նաև, թե ինչպես է ինչ-որ մեկը բղավելով նախազգուշացնում, որ չսեղմեն վարչապետի ձեռքը, երբ նա ողջունում է մարդկանց:

Փետրվարի սկզբին հաղորդվել էր, որ Իսրայելի իշխանությունները Ռուսաստանից ժամանած Չինաստանի 35 քաղաքացիներին թույլ չեն տվել մուտք գործել երկիր: Նրանց ետ են ուղարկել Մոսկվա՝ կորոնավիրուսի տարածման մտավախության պատճառով: Նույն ինքնաթիռում գտնվող Իսրայելի քաղաքացիները պարտադիր բուժզննում են անցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նեթանյահու  


Վերնագիրի այլ պիտակները