Վրացի լրագրողուհիները գրոհել են Լավրովին և ստացել «Դուք հիվանդ եք, աղջիկներ» պատասխանը

11:37   26 Փետրվար 2020    244

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է վրացի լրագրողուհիներին Ժնևում, ՄԱԿ-ի գրասենյակում, չափազանց համառ պահվածքի համար:

Դատելով Imedi և 1TVGe հեռուստաալիքների հրապարակած տեսանյութից՝ լրագրողուհիները նախարարին թույլ չեն տվել անցնել՝ փորձելով ստանալ հարցի պատասխանը, թե արդյոք Լավրովը կայցելի Թբիլիսի:

«Դուք հիվանդ եք, աղջիկներ»,- արձագանքել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը վրացական լրատվամիջոցների աշխատակիցների պահվածքին:

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան վրացի լրագրողուհիների գործողությունները «ողորմելի տեսարան» է անվանել: Նրա խոսքով, լրագրողուհիները բղավել են և հրմշտել՝ փորձելով մոտենալ նախարարին: «Ես առաջ գնալու համար ստիպված էի հետ մղել իրենց արժանապատվությունը լիովին կորցրած կանանց»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները