Ան-2 օդանավը Ղազախստանում հարկադիր վայրէջք է կատարել

12:15   26 Փետրվար 2020    276

Ան-2 օդանավը, որն իրականացնում էր Ուստ Կամենոգորսկ – Ակսուատ չվերթը, հարկադիր վայրէջք է կատարել Ուստ Կամենոգորսկի օդանավակայանի մերձակայքում, արտակարգ դրության հետեւանքով զոհեր չկան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր հայտնել է Ղազախստանի արդյունաբերության եւ ենթակառուցվածքային զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը:

««Օռլան 2000» ավիաընկերության Ան-2 օդանավը սանիտարական հանձնարարությամբ թռիչք էր կատարում Ուստ Կամենոգորսկ – Ակսուատ չվերթով: Անձնակազմը 12:50-ին զեկուցել է շարժիչի հետ կապված ոչ սովորական իրավիճակի մասին: Օդանավի հրամանատարը հարկադիր վայրէջքի որոշում է ընդունել Ուստ Կամենոգորսկի օդանավակայանից 1,5 կմ հեռավորությամբ գտնվող շրջանում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները