Հրվ. Կորեայում կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց թիվը հասել Է 1146-ի

12:23   26 Փետրվար 2020    254

Սեուլը հայտնել Է մեկ օրում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդանալու 169 նոր դեպքերի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդպիսով, երկրում COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը կազմել Է 1146:

Նշվում Է, որ հիվանդության 169 նոր դեպքերից 153-ը հայտնաբերվել են Տեգու քաղաքում եւ հարեւան Հյուսիսային Քենսանի նահանգում: Նաեւ հիվանդացածների մասին հայտնել են Հարավային Կորեայի գրեթե բոլոր խոշոր նահանգներն ու քաղաքները: Մասնավորապես, Սեուլում արձանագրվել Է չորս նոր դեպք, Պուսանում՝ ութ: Ներկայում Հարավային Կորեայում նոր վիրուսից մահացել Է 11 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հրվ-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները