Հոնկոնգը կորոնավիրուսի պատճառով բնակիչներին 1,3-ական հազար դոլար կվճարի որպես սոցաջակցություն

12:31   26 Փետրվար 2020    214

Հոնկոնգի իշխանությունները ՉԺՀ-ի այդ հատուկ վարչական շրջանի բոլոր չափահաս բնակիչներին 10 հազարական հոնկոնգյան դոլար (գրեթե 1,3 հազարական դոլար) կվճարեն որպես սոցիալական աջացության միջոց կորոնավիրուսի հարուցած հիվանության բռնկման պայմաններում:

Փետրվարի 26-ին այդ մասին հայտարարել Է տեղի վարչակազմի ֆինանսական հարցերի քարտուղար (ֆինանսների նախարար) Փոլ Չանը՝ Օրենսդիր խորհրդում ելույթ ունենալով բյուջետային ուղերձով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Վերջին ամիսներին սոցիալական ցնցումները (2019 թվականի ամռանը բռնկած հակակառավարական բողոքները) եւ կորոնավիրուսային վարակի նոր համաճարակը ծանր հարված հասցրեցին Հոնկոնգի տնտեսությանը»,- արձանագրել Է նա:
«Հանգամանալի քննարկումից հետո ես որոշեցի 10 հազարական հոնկոնգյան դոլար հատկացնել Հոնկոնգի՝ 18-ից բարձր տարիքի մշտական բնակիչներին՝ սպառման խթանման եւ բնակչության ֆինանսական բեռի թեթեւացման նպատակով»,- հայտնել Է նախարարը:

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները