Նյու Դելիում ընդհարումների ընթացքում զոհվածների թիվը հասել Է 20-ի

12:43   26 Փետրվար 2020    272

Նյու Դելիում զանգվածային անկարգությունների եւ ընդհարումների ընթացքում, որոնք տեղի են ունենում քաղաքացիության մասին օրենքում ուղղումների ուժի մեջ մտնելու ֆոնին, զոհվածների թիվը հասել Է 20-ի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին փետրվարի 26-ին հայտնել Է NDTV հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ վիրավորվել Է ավելի քան 150 մարդ, տուժածների թվում կան երեխաներ: Ավելի վաղ «Գուրու Թեգ Բահադուր» հիվանդանոցի ներկայացուցիչները, ուր հասցնում են տուժածներին, հայտնել Էին 17 զոհվածի մասին:
Նյու Դելիի՝ անկարգություններով բռնված հյուսիսարեւելյան շրջաններում իշխանություններն արգելել են բոլոր զանգվածային միջոցառումներն ու ժողովները, փակ են դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները: Չեն աշխատում մետրոյի մի շարք կայարաններ:

Տեղի մի շարք ԶԼՄ-ներ չեն բացառում, որ Հնդկաստանի մայրաքաղաք կարող Է զորք մտցվել, եթե իրավապահներին չհաջողվի շտկել իրադրությունը:

Քաղաքացիության մասին Հնդկաստանի օրենքի նոր խմբագրումը, որն արդեն սկսել Է գործել, նախատեսում Է Հնդկաստանի քաղաքացիության պարզեցված տրամադրում ոչ մուսուլմանների Հարավային Ասիայի մի շարք երկրներից՝ Պակիստանից, Աֆղանստանից եւ Բանգլադեշից, եթե նրանք հալածանքների են ենթարկվում հայրենիքում:

Ուղղումները չեն վերաբերում տարածաշրջանի մյուս երկրներին, այդ թվում՝ Նեպալին եւ Շրի Լանկային, ինչպես նաեւ մահմեդականներին: Օրենքը հարուցել Է հնդիկ մուսուլմանների դժգոհությունը, որոնք կարծում են, թե այն խախտում Է Սահմանադրությունը, որը հավասարություն Է հռչակում բոլորի համար՝ անկախ կրոնից: Դեկտեմբերից ի վեր օրենքից դժգոհողները բողոքի ելույթներ են անցկացնում ամբողջ երկրում, որոնք հաճախ վերաճում են անկարգությունների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Դելի  


Վերնագիրի այլ պիտակները