ԵՄ-ի երկրներն իրավունք ունեն դադարեցնել Շենգենի գործողությունը կորոնավիրուսի պատճառով. ԵՀ

13:06   26 Փետրվար 2020    287

Եվրամիության (ԵՄ) երկրներն իրավունք ունեն, Շենգենյան օրենսգրքին համապատասխան, դադարեցնել մարդկանց ազատ տեղաշարժը եւ «վերականգնել ժամանակավոր սահմանային վերահսկողությունը կորոնավիրուսի բռնկման հետեւանքով հանրային առողջության սպառնալիքների կապակցությամբ»:

Փետրվարի 25-ին այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սակայն, Եվրահանձնաժողովի տեսակետով, ցանկացած նման գործողություն պետք Է հիմնվի գիտական գնահատումների վրա եւ պետք Է համակարգվի Եվրամիության մակարդակով»,- ասել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրահանձնաժողով  


Վերնագիրի այլ պիտակները