Մանրամասներ են գաղտնազերծվել iPhone 12-ի վերաբերյալ

13:39   26 Փետրվար 2020    254

Հաջորդ iPhone-ը գերարագ Wi-Fi-ի աջակցություն կստանա: Նման մանրամասներ է գաղտնազերծել ճապոնական MacOtakara պորտալը՝ սեփական աղբյուրներին հղումով:

iPhone 12-ը, որի թողարկումը նախատեսվում է աշնանը, կստանա Wi-Fi-ի նոր ստանդարտի աջակցություն, որը հայտնի է որպես IEEE 802.11ay: Այս ստանդարտն աշխատում է 60 գիգահերց հաճախականությամբ և ունի տվյալների փոխանցման ավելի մեծ արագություն: Աղբյուրի համաձայն, iPhone-ում նոր ստանդարտը կօգտագործվի ինֆորմացիան շատ կարճ հեռավորությունների վրա փոխանցելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ MacRumors-ի, ինսայդերը կարող է նկատի ունենալ iPhone-ից Apple-ի մեկ այլ գաջեթին ֆայլերի փոխանցումը AirDrop-ի միջոցով: Պարբերականը ենթադրում է, որ Wi-Fi-ի նոր ստանդարտը կարող է օգտագործվել նաև տվյալների փոխանակման համար՝ ընդլայնված և վիրտուալ իրականության ականջակալներով աշխատելիս:

Ինսայդերների կանխատեսումների համաձայն, iPhone 12-ի շարքը ներառելու է մի քանի դրոշակակիր սմարթֆոններ, որոնք թողարկվելու են 2020 թ.-ի սեպտեմբերին: Դեկտեմբերին MacOtakara պորտալը հայտարարել էր, որ սմարթֆոնը կստանա դիզայնի որոշ տարրեր, որոնք օգտագործվում են iPhone 4-ում և մագնիսական միակցիչ՝ ստիլուսի հետ աշխատելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: iPhone-12  


Վերնագիրի այլ պիտակները