Եվրոպական երկու երկիր հայտարարել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքերի մասին

13:58   26 Փետրվար 2020    342

Խորվաթիան և Ավստրիան հայտարարել են իրենց տարածքներում արձանագրված նոր COVID-19 կորոնավիրուսով վարակի առաջին դեպքերի մասին:

Ընդհանուր առմամբ, եվրոպական երկու երկրներում երեք հիվանդ է հայտնաբերվել, հայտնում է Reuters-ը:

Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի խոսքով, երկրում միակ վարակակիրը հոսպիտալացվել է մայրաքաղաք Զագրեբի հիվանդանոցներից մեկում: «Հիվանդը երիտասարդ է, չափավոր ախտանիշներով: Նա մեկուսացված է, վիճակը ներկա պահին լավ է»,- հայտարարել է կառավարության ղեկավարը: Երկրի առողջապահության նախարարը նշել է, որ հիվանդը փետրվարի 19-21-ը գտնվել է Միլանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, երկու վիրուսակիր է հայտնաբերվել Ավստրիայում: Ըստ Տիրոլի դաշնային հողերի առողջապահության ծառայության, դրանք տարածաշրջանում բնակվող երկու իտալացիներ են: Նրանք, ամենայն հավանականությամբ, վարակվել են իտալական Լոմբարդիա կատարած այցի ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները