Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել

14:07   26 Փետրվար 2020    230

Ինդոնեզիական Յամդենա կղզում Բանդա ծովում 6,2 մանգիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տուալ քաղաքից (բնակչությունը մոտ 39 հազար մարդ) 272 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 49 կմ խորության վրա:

Տուժածների, փլուզումների եւ ցունամիի վտանգի մասին չի հաղորդվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները