Կալիֆոռնիայի նավթի վերամշակման գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

14:44   26 Փետրվար 2020    440

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Քարսոն քաղաքում Marathon Petroleum ընկերության նավթի վերամշակման գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով նահանգի հրշեջ ծառայություններին:

Հրշեջ ծառայությունների տվյալներով՝ հրդեհին պայթյուն է նախորդել: Ներկայում հրշեջներին հաջողվել է հսկողության տակ վերցնել կրակը: Նախնական տվյալների համաձայն՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Ընկերության կայքում նշված է, որ Marathon Petroleum-ն ԱՄՆ-ում նավթի խոշորագույն վերամշակողն է` մեկ օրվա ընթացքում 3 միլիոնից ավելի բարել ցուցանիշով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները