Թրամփն առաջարկել է միջնորդ դառնալ Հնդկաստանի և Պակիստանի հաշտեցման գործում

15:00   26 Փետրվար 2020    490

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է միջնորդ դառնալ Քաշմիրի հարցով Պակիստանի և Հնդկաստանի միջև հակասությունների կարգավորման գործում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հնդկաստան կատարած ուղևորության երկրորդ օրը Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Քաշմիրի վերաբերյալ Պակիստանի և Հնդկաստանի միջև հակասությունների մասին հարցին, Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ պատրաստ է Հնդկաստանի և Պակիստանի միջև բանակցություններում հանդես գալ միջնորդի դերում:

«Եթե որպես միջնորդ կարողանամ որևէ բան փոխել, ես դա կանեմ: Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ, քանի որ իմ հարաբերությունները երկու ջենթլմենների (Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Պակիստանի վարչապետ Իմրան Խանի) հետ շատ ջերմ են»,- ասել է Թրամփը:

Հնդկա-պակիստանյան հակամարտությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև սկսվել է վերջիններիս անկախանալուց հետո 1947 թվականին։ Հակամարտության գլխավոր պատճառը Քաշմիր նահանգն էր, որն անցել էր Հնդկաստանի կազմի մեջ, չնայած նրան, որ այստեղի բնակչությունը մեծամասամբ մահմեդական էր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները