Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդանալու երեք նոր դեպք Է հայտնաբերվել

15:57   26 Փետրվար 2020    294

Անցած գիշերվա ընթացքում Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք Է հայտնաբերվել, հիվանդացածների մեկը մահացել Է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին փետրվարի 26-ին հայտարարել Է երկրի առողջապահության գլխավոր տնօրենության ղեկավար Ժերոմ Սալոմոնը:

Այդպիսով՝ Ֆրանսիայում հիվանդության հայտնաբերման եւ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել Է 17-ի: Սալոմոնի խոսքով՝ հիվանդացածներից մեկը ծանր վիճակում գտնվում Է Ամիենի հիվանդանոցում, երկրորդը՝ Իտալիայից ժամանած մի տղամարդ՝ Ստրասբուրգի բուժհաստատությունում: Երրորդը՝ նախօրյակին Փարիզում հոսպիտալացված 60-ամյա մի ֆրանսիացի, գտնվում Էր ծանր վիճակում եւ մահացել Է լույս չորեքշաբթի գիշերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները